Փարաքարում վաղը տեղի կունենա ավագանու «առաջին» նիստը․ կընտրեն համայնքապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    46%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    24 կմ/ժ
  • Լոռի 16°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    46%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    52%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    46%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    7 կմ/ժ
  • Արցախ 22°C
    69%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Փարաքարում վաղը տեղի կունենա ավագանու «առաջին» նիստը․ կընտրեն համայնքապետ

Փարաքարում վաղը տեղի կունենա ավագանու «առաջին» նիստը․ կընտրեն համայնքապետ

Վաղը՝ հունվարի 5-ին, տեղի կունենա Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ավագանու «առաջին» նիստը։ Ավագանու անդամները պետք է ընտրեն համայնքապետ։ 

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 20-ին Փարաքարում ավագանու առաջին նիստ արդեն տեղի էր ունեցել, սակայն ավագանու անդամներն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։

Բանն այն է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարում 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ։ Կուսակացությունն իր 10 ներկայացուցիչներով, առանց մյուս քաղաքական ուժերի, նիստ էր արել և ընտրել համայնքապետ։ «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ ՔՊ-ի հետ առանձին այլ նիստ էր արել և ավագանու 11 ձայնով համայնքապետ ընտրել Դավիթ Մինասյանին։

Կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել։ Հաջորդ օրը Վալոդյա Գրիգորյանը գնացել էր համայնքապետարան՝ որպես «ընտրված» համայնքապետ, սակայն ոստիկանությունը նրան թույլ չէր տվել մտնել շենք։ Բանն այն էր, որ «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը դեկտեմբերի 30-ին նրանց հայցը բավարարել էր։

Թեմայի այլ նորություններ