Ոստիկանությունը բերման է ենթարկել Հենակետ վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին: Նրանք մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիային: Ոստիկաններն արդեն բերման են ենթարկել փողոցը փակել ցանկացող մի խումբ անձանց: