Որոշում է կայացվել՝ պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխություների. վարչապետը քննարկումների մանրամասներ բացահայտեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Որոշում է կայացվել՝ պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխություների. վարչապետը քննարկումների մանրամասներ բացահայտեց

Որոշում է կայացվել՝ պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխություների. վարչապետը քննարկումների մանրամասներ բացահայտեց

Որոշում է կայացվել, որ մենք պետք է գնանք «Ընտրական օրենսգրքի» պարզ փոփոխությունների, եւ ընտրությունները կազմակերպվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ցուցակների: Ազգային ժողովում պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը նաեւ որոշ մանրամասներ հրապարակեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ քաղաքական պայմանավորվածություններից: Նախ, սակայն, վարչապետն անդրադարձավ Բագրատյանի այն դիտարկմանը, թե մամուլից է տեղեկացել հունիսի 20-ի ընտրությունների մասին: Ասաց՝ այդ որոշումը կայացվել է քաղաքական պայմանավորվածության արդյունքում, եւ նաեւ դրա արդյունքում է որոշվել տեղեկությունը հանրայնացնելու ձեւը:

«Քաղաքական պայմանավորվածությունները ձեռք են բերվել Հանրապետության նախագահի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի, «Իմ քայլը» խմբակցության ամբողջ կազմի, նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում: 

Մենք արձանագրել ենք հետեւյալ պայմանավորվածությունը, որ սահմանված ժամկետներում, այսինքն՝ հաշվարկ ընտրական օրենսգրքով, տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո Ազգային ժողովը 2 անգամ վարչապետ չի ընտրելու, որից հետո իրավունքի ուժով Ազգային ժողովը արձակվելու է, որից հետո հենց հունիսի 20-ին քվեարկության օրն է: Այսինքն՝ 10-ը ֆիքսվել է, եւ հետ հաշվարկով մնացածը կկազմակերպենք»,- ասաց Փաշինյանը:

Այնուհետեւ պատասխանելով Բագրատյանի մյուս հարցին՝ ընտրությունների գնալու են գործո՞ղ օրենսգրքով, թե՞ նոր ընդունվելիք՝ վարչապետն ասաց.

«Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել: Բայց ես բոլոր քննարկումներում հարց եմ ուղղել մեր գործընկերներին, այդ թվում՝ խորհրդարանական, թե իրենք ի՞նչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգ լինի՞, թե՞ չլինի: Ըստ էության՝ մեր խոսակցության ժամանակ արձանագրել ենք, որ ե՛ւ «Բարգավաճ Հայաստան», ե՛ւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները այս հարցը, այսպես ասած, թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը, այսինքն՝ իրենք խնդիր չունեն վարկանիշայինը լինի, թե չլինի: 

Որից հետո խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացվել, որ մենք պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների, եւ ընտրությունները կազմակերպվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ցուցակների: Սա է ամբողջ պատմությունը»:

Առավել մանրամասնելով ընտրակարգի փոփոխության հարցը՝ Փաշինյանը հավելեց, որ խորհրդարանական ընդդիմության կողմից «ասվել է՝ մենք կողմ չենք քվեարկի, որովհետեւ չենք ուզում կիսել ձեզ հետ քաղաքական պատասխանատվություն, եթե դուք ուզում եք փոխեք, փոխեք, մենք խնդիր չունենք»:

«Դե, քաղաքական պայմանավորվածությունները նրբություն ունեն, երբեմն եղանակն էլ է ազդում դրանց վրա, բայց մենք ինչ ասել ենք, հստակ մեր պարտավորություններով առաջ ենք շարժվում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ