Որդիս եղել է առաջնագծում այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Որդիս եղել է առաջնագծում այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը. Նիկոլ Փաշինյան

Որդիս եղել է առաջնագծում այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը. Նիկոլ Փաշինյան

«Հինգ հազար զոհ մենք չենք ունեցել»:

Այսօր ԱԺ-ի գումարած հատուկ նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ իրենք «կաբինետներում» չեն տվել կռիվ:

«5000 զոհ մենք չունենք: Ասում են՝ 5000, 7000 մարդ տարավ կոտորեց, այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել: Իմ որդին եղել է առաջնագծում` այն տեղում, որտեղ տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք-կողքի մարդ է եղել, զոհվել է, որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվեր այդ մարդը, ոչ թե իմ որդին: Այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է: Այո մենք հուսահատ կռիվ ենք տվել, այնպես, ինչպես ժամանակին հայ-ժողովուրդը տվել է Ավարայրի դաշտում, Սարդարապատում և տասնյակ այլ օրինակներ»:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ բանակցային ողջ գործընթացը եղել է հայկական կողմի ազգային և պետական շահերից նահանջի գործընթաց.

«Մենք հուսահատ կռիվ ենք տվել, չենք հանձնվելլ: Այնպես չէ, որ աշխատասենյակներում փակված ենք այդ կռիվը տվել: Մենք հուսահատ կռիվ ենք տվել, այնպիսին, ինչպիսին հայ ժողովուրդը ժամանակին տվել է Ավարայրի դաշտում: Չենք հանձնվել մենք:  Սեպտեմբերի 27-ին բռնկվեց պատերազմը, բայց այն օդից ընկե՞լ է միանգամից:  Բա 2016 թվականի ապրիլին ի՞նչ է տեղի ունեցել»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ ժամանակին բարձրաձայնում էին, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելը բերելու է անշրջելի հետևանքների.

«20  տարի դրա մասին խոսվել է: Հայաստանը սեփական ձեռքերով Ղարաբաղին դուրս թողել բանակցային գործընթացից: Ինչո՞ւ՝ հանուն իշխանության: Այն ժամանակ Հայաստանը կարող էր ասել՝ ես առանց Ղարաբաղի չեմ բանակցում, ու ոչինչ էլ տեղի չէր ունենա: Ավելին ասեմ՝ էդ որ մեծ-մեծ խոսում են: Եկեք տեսնենք,թե 1999 թվականին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովում կոնսենսուսում ինչ է ընդունվել: Փաստաթուղթ, որը կոչվում է Եվրոպայում անվատնգության խարտիա: Ղարաբաղին դուրս ես թողնում բանակցություններից, ասում ես՝ նորմալ է , որ միջազգային հանրությունը ազատագրված տարածքները համարում է օկուպացված, գնում Ստամբուլում կողմ ես քվեարկում Եվրոպայում անվտանգության խարտիային, հետո ի՞նչ ես ուզում»:

Թեմայի այլ նորություններ