Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն. Հայտնի է օրն ու վայրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    4 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    100%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն. Հայտնի է օրն ու վայրը

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն. Հայտնի է օրն ու վայրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրուսելում հանդիպում անցկանցել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ շարունակելու այս շաբաթ ավելի վաղ տեղի ունեցած քննարկումները տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում, որը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 15-ին։

Նախագահ Շառլ Միշելն առաջարկել է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ՝ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու համար: Առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում քննարկելու համար տարածաշրջանում տիրող իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները հանուն կայուն և բարգավաճ Հարավսյին Կովկասի, ինչին աջակցում է ԵՄ-ն»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել՝ որպես միջադեպերի կանխման մեխանիզմ։

Թեմայի այլ նորություններ