Նիկոլ Փաշինյանն իր սխալն է համարում 2018-ին ԼՂ-ի հարցով բանակցային ժառանգությունը չհրապարակելը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    11 կմ/ժ
  • Լոռի 16°C
    52%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    72%
    14 կմ/ժ
  • Արարատ 22°C
    36%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    43%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    72%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Նիկոլ Փաշինյանն իր սխալն է համարում 2018-ին ԼՂ-ի հարցով բանակցային ժառանգությունը չհրապարակելը

Նիկոլ Փաշինյանն իր սխալն է համարում 2018-ին ԼՂ-ի հարցով բանակցային ժառանգությունը չհրապարակելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր սխալն է համարում 2018 թվականին Լեռնային Ղարաբաղի հարցով ողջ բանակցային ժառանգությունը չհրապարակելը: ՀՀ վարչապետը Ազգային ժողովի բարձր ամբիոնից ընդգծեց, որ իր ղեկավարած կառավարությանը համարում է պատերազմի հետևանքների պատասխանատու և մեղավոր:

«Ես ինչ-որ տեղ ընդունում եմ, որ սխալ եմ արել, որ 2018 թվականի ողջ բանակցային ժառանգությունը չեմ հրապարակել: Հիմա կարող եմ ընդունել դա, որպես սխալ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հիշատակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի ապրիլի 17-ի արված հայտարարությունը, որտեղ նա խոսել էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը փակուղային վիճակում հայտնվելու մասին:

«Ես այս ամբիոնից տասնյակ անգամ եմ ասել, որ այո, մենք մինչև վերջին րոպեն և վայրկյանը պայքարել ենք, կռիվ ենք տվել»,- ընդգծեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ