ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՌԴ-ն ողջունում են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը Մոսկվայում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    97%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    19 կմ/ժ
  • Արցախ 14°C
    94%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.2371
  • Դոլար = 388.01

ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՌԴ-ն ողջունում են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը Մոսկվայում

ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՌԴ-ն ողջունում են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը Մոսկվայում

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը Մոսկվայում, թվիթերում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«ՆԱՏՕ-ն աջակցում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, որը կօգնի տարածաշրջանում կայունություն ապահովմանը: Մենք խրախուսում ենք Հայաստանի և Թուրքիայի հետագա ջանքերի գործադրումը»,- նշել է Կոլոմինան:

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև Մոսկվայում կայացած առաջին  երկխոսությունը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը ի պատասխան, թե որն է հայ-թուրքական ընթացիկ երկխոսության հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը:

«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Ավելի վաղ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը:

«Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին աջակցում է»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Տոյվո Կլաարը։

«Մոսկվան պատրաստ է խթանել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը». Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը և կնպաստի վստահության և բարիդրացիության առողջ մթնոլորտի ձևավորմանը։

«Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել այս գործընթացին»,- հավելել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ Մոսկվան ողջունում է երկկողմանի երկխոսությունը, որին պատրաստակամ են Անկարան և Երևանը կարգավորման հարցերը քննարկելու համար, և այդ նպատակով կողմերի հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական է և ողջամիտ։

Թեմայի այլ նորություններ