Նախկին նախարարները մանրամասներ են ներկայացրել ԱԺ քննիչ հանձնաժողովում «Հայաստան» հիմնադրամի գործունեության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    17 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    75%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    51%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    16 կմ/ժ
  • Արցախ 16°C
    82%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20626
  • Դոլար = 388.01

Նախկին նախարարները մանրամասներ են ներկայացրել ԱԺ քննիչ հանձնաժողովում «Հայաստան» հիմնադրամի գործունեության մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում մանրամասներ են ներկայացրել նախկին նախարարներ, հանձնաժողովականները  քննարկել ու լսել են  երկու գերատեսչությունների նախկին ղեկավարների  պարզաբանումները 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած  «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքից ստացված միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ:

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հանրային կառավարման ոլորտում կարեւորել է թափանցիկությունն  ու փաստել, որ ծախսերի, իրականացված ծրագրերի վերաբերյալ մտահոգություններն անհիմն են: Գերատեսչության նախկին ղեկավարը հավաստիացրել է, որ չի եղել որեւէ գործընթաց, որն իրականացվել է ՀՀ-ի տվյալ իրավիճակին հակընդդեմ: Արսեն Թորոսյանը շեշտել է, որ այդ ժամանակ իր գործառույթները հիմնականում եղել են ծրագրերի համակարգման տիրույթում: Եղել են նաեւ հստակ գործընթացներ, որոնք կատարվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցներով: Ռազմական դրության ժամանակ նախարարությունն աշխատել  է  երկու ուղղությամբ՝ պատերազմում վիրավորված զինծառայողների, քաղաքացիական անձանց բուժօգնության կազմակերպում եւ Արցախից տեղահանվածների ամենօրյա բուժսպասարկում:  Հիմնադրամի միջոցները ծառայել են վերոնշյալ գործընթացների կազմակերպմանը. նշել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ընթացիկ   ծախսերի  նվազեցման եւ ավելացման հիմք է  հանդիսացել պարբերաբար իրականացվող կարիքի ճշգրտումը: Արսեն Թորոսյանը վերահաստատել է, որ հավելյալ միջոցների տրամադրման  արդյունքում նախարարությունը կարողացել է ամբողջությամբ կատարել իր առջեւ դրված խնդիրները: Զուգահեռ սպասարկվել են նաեւ ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ պետպատվերի շահառուները:
 

Հանձնաժողովականները հաջորդիվ լսել են նաեւ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Արծվիկ Մինասյանը մի քանի ճշտող հարց է ուղղել նախկին պաշտոնյային: Պատգամավորը հետաքրքրվել է,  թե արդյո՞ք Ատոմ Ջանջուղազյանը ներգրավված եղել է   հիմնադրամից միջոցների օգտագործման որոշման կայացման գործում, հաշվետվողականության եւ թափանցիկության ինչպիսի՞ մեխանիզմներ են ներդրվել: Ջանջուղազյանը վերահաստատել է իր ներգրաված լինելու փաստը եւ մանրամասն ներկայացրել ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը, որոնք պետական բյուջե են փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Քննիչ հանձնաժողովը աշխատանքները կշարունակի հունվարի 14-ին: 

Թեմայի այլ նորություններ