Մոսկվայում կայացել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը. ՌԴ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Մոսկվայում կայացել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում կայացել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը. ՌԴ ԱԳՆ

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ա. Ռուդենկոյի, Ադրբեջանի փոխարտգործնախարար  Ա. Խալաֆովի, Հայաստանի փոխարտգործնախարար Վ. Գևորգյանի, Թուրքիայի փոխարտգործնախարար Ս. Օնալի, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Ա.Հագիգյանի մասնակցությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել դրա բոլոր մասնակիցներին հետաքրքրող գործնական հարցերի վրա։ Դրանք ներառում են վստահության բարձրացման, առևտրի, տնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելուն ուղղված միջոցառումներ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա։ Հինգ երկրների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել, որ Վրաստանը միանա հարթակի աշխատանքներին, Վրաստանի համար «դուռը» մնում է բաց։ Համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հնարավոր ներգրավմամբ քննարկվել են հետագա քայլերն ու ապագա աշխատանքային ծրագրերը։

Թեմայի այլ նորություններ