Միրզոյանը հայտնեց, թե ինչ է ներկայացվել Բելառուսի դեսպանին ՀՀ ԱԳՆ-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Միրզոյանը հայտնեց, թե ինչ է ներկայացվել Բելառուսի դեսպանին ՀՀ ԱԳՆ-ում

Միրզոյանը հայտնեց, թե ինչ է ներկայացվել Բելառուսի դեսպանին ՀՀ ԱԳՆ-ում

Հայաստանի համոզմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձևակերպումները ուղղված են եղել սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վաղարշակ Հակոբյանի հարցին:

Նա հիշեցրեց խնդրո առարկայի վերաբերյալ ԱԳՆ տարածած հայտարարությունը: «Ուզում եմ կրկին հաստատել՝ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանություններն առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում՝ այդ թվում մեր երկրում: Մեր խորին համոզմամբ՝ այդ ձևակերպումները ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը: Վստահ կարող եք լինել, որ այն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»,-ասաց Միրզոյանը:

Նա հաստատեց նաև այն տեղեկությունը, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպանն իսկապես հրավիրվել է ԱԳ նախարարություն: «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հաշվի առնեն և հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնենք միմյանց շահերը, միմյանց սուվերենությունը, ինչու չէ՝ նաև այն իրավապայմանագրային և մյուս դաշտը, որոնց հիման վրա մեր երկրների միջև կա համագործակցությունը: Այնուամենայնիվ, մենք հետայսու ևս համապատասխան, պաշտոնական հայտագրերի դեպքում պատրաստ ենք հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»,-ասաց ԱԳ նախարարը:

Միրզոյանը շեշտեց՝ երկու երկրներն ունեն բավականին հարուստ իրավապայմանագրային բազա, և համագործակցությունն այդ բազայի հիման վրա է ընթանում: Միրզոյանն ընդգծեց նաև, որ այդ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա: «Կարծում եմ՝ լավ կլինի, որ հետայսու նաև բարձրագույն մակարդակով հնչող հայտարարությունները համապատասխանեն նշածս իրավապայմանագրային և բարեկամական ոգու գնահատականներին և այդ մթնոլորտին»,-ասաց Միրզոյանը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում տված հարցազրույցի ընթացքում խոսել էր Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մասին և այդ համատեքստում ոչ կոռեկտ արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի հասցեին:

«Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր: Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք: Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի... այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում... իրենք որտե՞ղ են հայտնվելու: Հայաստանը փախչելու տեղ չունի... ի՞նչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», - ասել էր Բելառուսի նախագահը:

Թեմայի այլ նորություններ