Միրզոյանն անդրադարձել է Ստոկհոլմում նախատեսված հանդիպումից Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին պահին հրաժարվելուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    10 կմ/ժ
  • Արարատ 18°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.23067
  • Դոլար = 387.905

Միրզոյանն անդրադարձել է Ստոկհոլմում նախատեսված հանդիպումից Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին պահին հրաժարվելուն

Միրզոյանն անդրադարձել է Ստոկհոլմում նախատեսված հանդիպումից Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին պահին հրաժարվելուն

Ստոկհոլմում նախորդ տարի դեկտեմբերին նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպումից առաջ Մինսկի խմբի համանախագահությունը փոխանցել էր որոշակի օրակարգային առաջարկներ, որոնք ներառել են նաև խաղաղության համապարփակ պայմանագրի պարամետրերի հստակեցումը, սակայն հանդիպումից ընդամենը ժամեր առաջ հայկական կողմը տեղեկացել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հրաժարվել է հանդիպումից: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցին անդրադարձավ ԱԺ-ում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» համապատասխան որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

«ՀՀ կառավարությունը որդեգրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի, հնարավորինս բարենպաստ միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ ու կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն: Եվ ըստ այդմ, 2021-ի ընթացքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն»,-ասաց Միրզոյանը:

Նպատակներին հասնելու համար նա առաջնային համարեց նախևառաջ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ: «Տարվա ընթացքում մենք այս առումով որոշակի հաջողությունների ենք հասել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկու հանդիպում»,-ասաց Միրզոյանը:

Համանախագահների առաջարկությամբ այդ և հետագա քննարկումները պետք է կենտրոնանային, այսպես ասած, փոքր քայլերով առաջ գնալու մարտավարության վրա, հումանիտար և այլ հարակից խնդիրների լուծման վրա առաջին հերթին, ապա նաև հայկական կողմի պնդմամբ՝ արձանագրելով, որ այնուամենայնիվ օրակարգում է մնում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը: Միրզոյանը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը՝ համանախագահության ձևաչափով, նախատեսված էր Ստոկհոլմում 2021-ի դեկտեմբերի 1-3-ը ԵԱՀԿ նախարարական ամենամյա վեհաժողովի շրջանակներում, սակայն նախատեսված հանդիպումից ժամեր առաջ տեղեկացել են, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն այդ հնգակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել է: «Մինչև հանդիպումը համանախագահության կողմից մեզ փոխանցվել էին որոշակի օրակարգային առաջարկներ, որոնք ներառում էին նաև խաղաղության համապարփակ պայմանագրի պարամետրերի հստակեցումը, իհարկե նաև հումանիտար մնացող հարցերի հասցեագրումը»,-ասաց ԱԳ նախարարը:

Նա նշեց, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների միջև կար համընդհանուր ընկալում, կարելի է ասել՝ կոնսենսուս առ այն, որ ԼՂ-ի հիմնախնդիրը պետք է կարգավորվի և պետք է կարգավորվի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ընթացող բանակցությունների միջոցով: «Նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահող երկրները 2021-ին ընդունել են 11 հայտարարություն, որոնցում հստակորեն արձանագրվել է, որ ԼՂ-ի հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- հավելեց ԱԳ նախարարը:

Այս շարքում Միրզոյանը նաև առանձնացրեց դեկտեմբերի 7-ին համանախագահող երկրների 3 ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որը հանրայնացվել է այն բանից հետո, երբ Ստոկհոլմում ադրբեջանական կողմը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը: «Սա, կարծում եմ, էական նրբերանգ է»,-եզրափակեց նախարարը:

Թեմայի այլ նորություններ