Մինսկի խմբի համանախագահները լրացրել են իրենց հայտարարությունը` կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    64%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    47%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    50%
    13 կմ/ժ
  • Արցախ 24°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մինսկի խմբի համանախագահները լրացրել են իրենց հայտարարությունը` կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը

Մինսկի խմբի համանախագահները լրացրել են իրենց հայտարարությունը` կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրացրել են դեկտեմբերի 14-ի իրենց հայտարարությունը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը: Հայտարարության նոր տարբերակը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

«Ընդգծելով վերջին դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունները, որոնք հանգեցրել են զոհերի, համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար՝ իրենց պարտավորություններին համապատասխան։ Հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների դեկտեմբերի 3-ի հայտարարությանը, համանախագահները կրկին հայտարարում են իրենց միասնական դիրքորոշման մասին՝ ի նպաստ բոլոր մնացած հիմնական հարցերի համապարփակ և կայուն կարգավորման։ Համանախագահները և կողմերը կարևորել են սադրիչ հռետորաբանության նվազեցումը՝ ավելի դրական մթնոլորտ ստեղծելու համար»,- ասված է հայտարարությունում:

Համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ ավարտել բոլոր պահվող անձանց փոխանակումը և արագացնել աճյունների նույնականացումն ու հայրենադարձումը՝ ԿԽՄԿ-ի հետ համատեղ:

«Համանախագահները և կողմերը կարևորել են միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար»,- նշված է համանախագահների հայտարարությունում:

Դեկտեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտի և Ամերիկայի Միացյալ Նահանգներից Էնդրյու Շոֆեր) տարածաշրջանային այցից հետո հանդես էին եկել հայտարարությամբ: Պոպովը, սակայն, Բաքու և Երևան այցին չէր մասնակցում: Հայտարարության մեջ ասված էր.

«Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը մեկնել են Բաքու դեկտեմբերի 12-ին և 13-ին, Երևան՝ դեկտեմբերի 13-ին և 14-ին: Բաքվում նրանց ընդունել է Նախագահ Ալիևը։ Հանդիպել են արտգործնախարար Բայրամովի հետ: Երեւանում նրանց ընդունել է վարչապետ Փաշինյանը, հանդիպել են արտգործնախարար Այվազյանի հետ: Ռուս համանախագահ Իգոր Պոպովի՝ ճանապարհորդելու անկարողության պատճառով, Ռուսաստանի Դաշնությունը Բաքվում ներկայացնում էր ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երևանում` Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը: Համանախագահները հանդիպել են նաև տարածաշրջանում գործող ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ: Գրասենյակի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը նույնպես մասնակցում էր բոլոր հանդիպումներին:
 
Երկու մայրաքաղաքներում էլ կողմերը ներկայացրեցին իրավիճակի գնահատականը և հայտնեցին  գալիք տարում համանախագահների հետ համագործակցության վերաբերյալ իրենց ակնկալիքները: Հաշվի առնելով նոր իրողությունները ՝ համանախագահները հաստատեցին իրենց շարունակական նվիրվածությունը ՝ կողմերի հետ կառուցողականորեն համագործակցելու տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու և առկա խնդիրները լուծելու համար:
 
Համանախագահները պարտավորվել են նաև կոնկրետ առաջարկներ ներկայացնել կողմերի հետագա քննարկումների համար հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ»։

Թեմայի այլ նորություններ