Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Ուկրաինան քաղաքական համագործակցության նոր ձևաչափի են անցնում. Զելենսկի
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    13 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Ուկրաինան քաղաքական համագործակցության նոր ձևաչափի են անցնում. Զելենսկի

Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Ուկրաինան քաղաքական համագործակցության նոր ձևաչափի են անցնում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Ուկրաինայի համագործակցությունը նոր ձևաչափ է ստանում:

«Մենք Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափ ենք ստեղծում Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի միջև»,- ասել է նա՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով Գերագույն Ռադայի հերթական նստաշրջանի բացման ժամանակ։

Ենթադրվում է, որ համապատասխան պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն այսօր՝ Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Բորիս Ջոնսոնի և Մատեուշ Մորավիեցկու Կիև այցի ընթացքում:

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինային դիվանագիտական աջակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է 2014 թվականից ի վեր։ Միաժամանակ նա հավելել է, որ իր երկիրը «գնահատում է բոլորի աջակցությունը, բայց հույսը դնում է միայն իր վրա»։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին երեք երկրների միջև փոխգործակցության նոր ձևաչափի ստեղծման մասին՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, չհստակեցնելով մանրամասներ։ Այս ձեւաչափի մասին առաջին անգամ նշել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը՝ հունվարի 21-ին ելույթ ունենալով Ավստրալիայում։ Նրա խոսքերով, 2021 թվականի դեկտեմբերին Զելենսկու Լոնդոն կատարած այցի ընթացքում քննարկվել է Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Ուկրաինայի համագործակցությունը։

Թեմայի այլ նորություններ