Մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ. ԱԺ պատգամավորը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    57%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ. ԱԺ պատգամավորը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

Մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ. ԱԺ պատգամավորը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի մասին:

«Երեկ Բելառուսի նախագահ պարոն Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել՝ մասնավորապես նշելով, թե ում է պետք Հայաստանը և այլն: Այդ որակումները դատապարտելի են, մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ: Ուզում եմ հիշեցնել՝ վերջերս՝ ղազախական դեպքերի ժամանակ, թե ում էր պետք Հայաստանը, և ես վստահ եմ, որ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք, և ում է պետք ՀՀ-ն»,- ասաց Հակոբյանը:

Բելառուսի ղեկավարի ձևակերպումներին անդրադարձել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

«Իսկ ո՞ւմ է պետք Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս հռետորական հարցը, կարծում եմ, իր ժողովուրդը տվել է նրան: Այն պրոցեսները, որ այդ երկրում տեղի ունեցան, հստակ գնահատական էին իր անցած պաշտոնավարման ժամանակահատվածին, որ երկիրն ինչ վիճակում էր պահել, և դրա արդյունքն ինչ եղավ»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը: 

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ  առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնասիական այլ պետություններ։ 

«Հայաստանը փախչելու տեղ չունի: Ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»,- ասել էր Բելառուսի նախագահը:

Թեմայի այլ նորություններ