Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    86%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    47%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    83%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    57%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

Մեդիադաշտում տարածված ապատեղեկատվությունները՝ ամփոփ

Վերջին օրերի ընթացքում մեդիադաշտում հայտնված կեղծ տեղեկությունները

  • Շուշիի մատույցներում ծավալված մարտերի ընթացքում ադրբեջանական տելեգրամյան մի շարք ալիքներում նոյեմբերի 6-ին տարածված տեսանյութ, որն, իբրև, ապացուցում էր, որ հակառակորդն արդեն իսկ գրավել է բերդաքաղաքը։ Տեսանյութում երևում էր մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։

Կեղծիքը բացահայտելու համար  բավական էր համեմատել տեսանյութում առկա մզկիթը Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի հետ։ Դրանք ակնհայտորեն տարբեր շինություններ են։

  • Շուշիի գրավման կեղծ տեսանյութեր տարածվեցին նաև հաջորդող օրերին։ Մասնավորապես հոկտեմբերի 8-ին սկսեց շրջանառվել մի քանի տղամարդկանց մասնակցությամբ տեսանյութ, որտեղ վերջիններս Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն ամրացնում էին բերդի գլխամասում։ Հատկանշական է, որ դրոշներն ամրացնողները ո՛չ զինվորական հագուստով էին, և ո՛չ էլ զինված, իսկ տեսանյութերում երևացող ամրոցը որևէ առնչություն չուներ Շուշիի բերդի հետ։ Համեմատելով Շուշիի և տեսանյութում երևացող բերդի նկարները՝ կհամոզվեք դրանում։

Իսկ տեսանյութում երևացողն իրականում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի վարչական տարածքի մաս կազմող Մաշթաղա ամրոցն է:

  • Հակառակորդի տարածած հերթական սուտը վերաբերում էր գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին՝ իբր վերջինս վիրավորվել է: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը այս կապակցությամբ հայտնեց, որ Սեյրան Օհանյանի վիրավորման լուրը կեղծ է․ նա շարունակում է կատարել իրեն վստահված պարտականությունները:

 

  • Նախորդ շաբաթ սոցցանցերում տարածում գտավ տեղեկություն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց լուրը` նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը:

 

  • Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, անդրադառնալով այն լուրերին, թե Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության ուղղությամբ կրակոցներ են արձակվել և որ հայերը կարող են դրանում մասնակցություն ունենալ, հայտարարել էր, որ հայ համայնքը որևէ առընչություն չունի եղելության հետ։

«Ադրբեջանական քարոզչության ոգով նման սադրանքները կարող են մաս կազմել բախումներ հրահրելու կամ բնակության երկրներում հասարակական կարծիքը հայերի, Հայաստանի դեմ ուղղորդելու մի ընդհանուր արշավի»,- նշել է դեսպանը։

Ինտերնետային խաբեությունների մասին

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից անհայտ ծագումով կայքում իրականացվում էր «պարգևատրման արարողություն»։ Կայքում կարելի էր տեսնել մեկնաբանություններ, որտեղ «մրցանակակիրները» շնորհակալություն են հայտնում վարչապետին։

Այս կայքն իրականում կեղծ էր, մեկնաբանությունները՝ ֆոտոմոնտաժի արդյունք։

  • Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անունից գործող հերթական կեղծ էջը։ Այն ստեղծվել է դեռևս 2017 թվականին՝ Սեյրան Օհանյանի անունով, իսկ վերջին շրջանում ակտիվորեն իրականացնում է ադրբեջանական քարոզչություն։

  • Զգուշացեք նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նմանությամբ ստեղծված հերթական կեղծ կայքից։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Համահայկական հիմնադրամի դոմեյն անունն է himnadram.org-ը։

Թեմայի այլ նորություններ