«Լուսավոր Հայաստան»-ի համերաշխության օրակարգը հասանելի է դառնում լայն շրջանակների. Անի Սամսոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

«Լուսավոր Հայաստան»-ի համերաշխության օրակարգը հասանելի է դառնում լայն շրջանակների. Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հունիսի 12-ին քաղաքացիների հետ հանդիպումներ են անցկացնում Երևանում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը ներկայացնող Գևորգ Գեորգիսյանը նշեց, որ քվեարկելով իրենց կուսակցության օգտին, դա նշանակում է քվեարկել հանուն համերաշխության, հանուն այն բոլոր անելիքների, որոնք տեղ են գտել նախընտրական ծրագրում:

«Այդ բոլոր ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե երկրի ներսում քաղաքական ուժերը շարունակեն ատելություն քարոզել, երկիրը մասնատել: Մեր վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, ով կարող է համախմբել պրոֆեսիոնալների: Այդ իսկ պատճառով հանուն համերաշխության քվեարկվելը շատ կարևոր է մեր երկրի կայունության ու ապագայի համար»,-ասաց Գևորգ Գեորգիսյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը ներկայացնող Անի Սամսոնյանը նշեց, որ իրենց հասնում են տեղեկություններ այն մասին, որ մի խումբ անձինք մարդկանց հետ անհատական զրույցներում ստեր են տարածում «Լուսավոր Հայաստան»-ի մասին:

«Ասում են՝ «Լուսավոր Հայաստան»-ին ձայն չտաք, որովհետևը խորհրդարան անցնելու սահմանված շեմը չի հաղթահարելու: Ասում են ձայն չտաք, որովհետև օգնելու են ներկա իշխանության վերարտադրման հարցում: Այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, որ «Լուսավոր Հայաստան»-ը նպաստելու է նախկին իշխանությունների վերադարձին: Այս երեք սուտը փաստում է այն մասին, որ «Լուսավոր Հայաստան»-ի համերաշխության, միասնության օրակարգն արդեն հասանելի է դառնում բոլորին: Մարդկանց համար սա ընկալելի է, սա ընդունելի է»,-ասաց Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով, դրական տրամադրվածություն կա իրենց ուժի նկատմամբ և դա, կարծես, սպառնալիք է լինում այն մյուս ուժերի համար, որոնք միմյանց հայհոյում են, միմյանց վիրավորում են:

«Մենք մրցակից ենք դառնում որոշ ուժերի համար: Եվ պատահական չէ, որ բարձր կախած մեր պաստառները դիտավորյալ վնասում են, մասնավորապես, Էդմոն Մարուքյանի նկարը: Սա ազդակ է այն մասին, որ մեր նկատմամբ կոնկրետ քայլեր են կատարվում: Մեր օրակարգն այլ է: Մեր օրակարգը միասնությունն է, համերաշխությունը: Մենք տեսնում ենք ազգային համաձայնության կառավարությունը, որը չի ենթադրում մեկին միանալ կամ որևէ մեկին աջակցել: Մենք համախմբելու ենք պրոֆեսիոնալ մարդկանց»,-ասաց Անի Սամսոնյանը:

Թեմայի այլ նորություններ