Լուկաշենկոն կրկին հայտնվել է ինքնաձիգը ձեռքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    90%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Լուկաշենկոն կրկին հայտնվել է ինքնաձիգը ձեռքին

Լուկաշենկոն կրկին հայտնվել է ինքնաձիգը ձեռքին

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը, ի պատասխան РИА Новости-ի այն հարցին, թե որտեղ է գտնվում նախագահը, ցույց է տվել նրա լուսանկարը:

Գործակալության կողմից հրապարակված լուսանկարում Լուկաշենկոն Անկախության պալատում է հայտնվել կրկին զրաբաճկոնով և ձեռքին ինքնաձիգ կա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Մինսկում տեղի է ունենում «Խաղաղության և անկախության երթ» բողոքի ակցիան: Երթի մասնակիցները մոտեցել են Անկախության պալատին, որտեղ գտնվում է Բելառուսի նախագահի նստավայրը: Շենքը շրջապատված է ուժեղացված ОМОН-ի ջոկատներով և ներքին զորքերով:

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն արդեն հայտնվել էր ցուցարարների առջև՝ ավտոմատը ձեռքին: Օգոստոսի 23-ին հրապարակվել էր մի տեսանյութ, որում Բելառուսի նախագահը ուղղաթիռով թռչում էր Մինսկի վրայով և հետևում բազմահազարանոց բողոքի ցույցին:

Ավելի ուշ, Լուկաշենկոն հասարակության մեջ իր հայտնվելը զենքով բացատրել է ՆԱՏՕ-ի միջուկային հարվածի սպառնալիքով: «Լսեք, քառորդ դար ես երբեք մատներս չեմ ուղղել ժողովրդի վրա, էլ չեմ ասում կրակելու մասին», - ասել է նա:

Թեմայի այլ նորություններ