ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Տիգրան Արզաքանցյանի և ուժը կորցրած «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստանի» գրանցումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 16°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Տիգրան Արզաքանցյանի և ուժը կորցրած «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստանի» գրանցումները

ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Տիգրան Արզաքանցյանի և ուժը կորցրած «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստանի» գրանցումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը: Համապատասխան որոշումն ընդունվեց ԿԸՀ հունիսի 10-ի նիստում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ԿԸՀ-ում ստացվել է գրություն՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից: «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի գրությամբ փաստվում է, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը չի հանդիսանում վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, հետևաբար չունի ընտրվելու իրավունք: Նման եզրահանգման է հանգում նաև ԿԸՀ-ն՝ սույն վարույթի շրջանակում առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ»,-ասաց Մուկուչյանն ու հավելեց, որ Արզաքանցյանը դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերից 1005 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:

Մուկուչյանի խոսքով՝ փաստաթղթերում հիմնական խնդիրը վերաբերել է երկու տեղեկանքի և այդ տեղեկանքների կապակցությամբ բուհի ռեկտորի ներկայացրած գրությանը, որով ըստ էության հերքվել է նախորդ գրությունների բովանդակությունը: Խնդիրը կապված էր Մոսկվայում ուսանելու տարեթվերի հետ:

ԸՕ-ով սահմանվել է, որ քաղաքացին վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակվող չի համարվում, եթե լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից: Սահմանվել է նաև ՀՀ-ից բացակայությունը հարգելի համարելու 2 հիմք, որոնցից է արտերկրում ԲՈՒՀ-ում ուսումնառությունը: Կատարված ուսումնասիրություններով հերքվել էին Մոսկվայում ուսումնառության տարեթվերի վերաբերյալ գրառումները:

Արզաքանցյանի անունից ԿԸՀ նիստում հանդես եկավ փաստաբան Վահե Հովսեփյանը: Նա նշեց, որ փաստաթղթերում կան անճշտություններ, խնդրեց 24 ժամ՝ համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու համար: Սակայն Մուկուչյանը հիշեցրեց Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների մասին, այն մասին, որ էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկելու է հաջորդ օրը՝ հունիսի 11-ին:  «Ժամկետի տրամադրմամբ պայմանավորված՝ մենք կարող ենք հայտնել օրենսդրական փակուղում: Անկեղծորեն չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է մեկնարկել գործընթաց, որի կեսից կարող է փոխվել կանոն»,-ասաց նա:

Երկարատև քննարկումներից հետո Արզաքանցյանի գրանցումը անվավեր ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ նիստում քվեարկությամբ ստացավ 5 կողմ, 1 դեմ ձայներ, այսպիսով ընդունվեց:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը: ԿԸՀ հունիսի 10-ի նիստում քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց. «Հունիսի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել գրություն՝ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահի կողմից: Գրությանը կից փակցված է կուսակցության ղեկավար մարմնի՝ նախագահության որոշումը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ»:

Նա հիշեցրեց նորմը, որ կուսակցությունները, դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցությունները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ ժամը 18:00-ն իրավունք ունեն ներկայացնելու ինքնաբացարկի մասին դիմում: Կուսակցության լիազոր մարմինը ԿԸՀ նիստում այլ ասելիք չուներ: Այսպիսով, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը քվեարկությամբ ընդունվեց:

Ավելի վաղ կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը կայացվել էր մեկ պայմանով, այն է՝ մինչև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, այսինքն՝ մինչև հունիսի 7-ը, Հայաստանի իշխանությունը մայիսի 12-ին Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին դուրս հանի Հայաստանի տարածքից: Քանի որ դա տեղի չի ունեցել, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցի ընտրություններին: Կուսակցության կարծիքով, հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները չեն կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, քանզի Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ օկուպացված են, իսկ սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է չեղարկել:

Թեմայի այլ նորություններ