Կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան, բայց այս որոշումը բարձր գնահատականի է արժանի. Խաչատուրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    22%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    15 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 25°C
    27%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    22%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    52%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    22%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    88%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

Կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան, բայց այս որոշումը բարձր գնահատականի է արժանի. Խաչատուրյան

Կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան, բայց այս որոշումը բարձր գնահատականի է արժանի. Խաչատուրյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նախագահի թեկնածու է առաջադրվել ԱԺ 65 պատգամավորների կողմից: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ընդգծեց, որ այս հանգամանքը որոշակի վստահություն է ներշնչում, որ Խաչատուրյանը ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի ՀՀ նախագահի պաշտոնում:

«Այս պահին չեմ շնորհավորում, երևի պատեհ չէ առաջադրվելու առթիվ շնորհավորել: Ավելի պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել: Հույս ունեմ, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, դուք կկատարեք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի ձեր դերակատարումը լիարժեք, այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով աշխատել Կառավարությունում»,- ասաց Փաշինյանը:

Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար:

«Քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան հաստատ, բայց քաղաքական կուսակցության այս որոշումը բարձր գնահատականի է արժանի: Համոզված եղեք, որ այն, ինչ նախագծվել է իմ թեկնածության հետ կապված, համատեղ աշխատանքի արդյունքում կտա այն ծրագրերի իրականացման մեծ հնարավորություն, որի մասին ամեն օր խոսում ենք այստեղ՝ Կառավարությունում»,- ասաց Խաչատուրյանը:

Թեմայի այլ նորություններ