Կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի հերթական նիստի օրակարգում 22 հարց է, որից 19-ը չի զեկուցվում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    76%
    1 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    49%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    59%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի հերթական նիստի օրակարգում 22 հարց է, որից 19-ը չի զեկուցվում

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1500-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող) Արդարադատության նախարար` Կարեն Անդրեասյան
 
2. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կադրային կազմի ձևավորման մեխանիզմի հստակեցման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին
(Չզեկուցվող) Արտաքին գործերի նախարար` Արարատ Միրզոյան
 
3. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
(Չզեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
4. Գոհար Սիմոնյանին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղելու մասին
(Չզեկուցվող) Արտաքին գործերի նախարար` Արարատ Միրզոյան
 
5. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
 
6. Ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները պետական մրցանակի հայցման ներկայացնելու կարգը, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամկետները և դրանք քննարկելու կարգն ու ժամկետները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու և հանձնելու կարգն ու ժամկետները սահմանելու մասին
(Չզեկուցվող) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Վահրամ Դումանյան
 
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Վահրամ Դումանյան
 
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող) Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
 
9. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների և մրցանակաբաշխության կոմիտեի ձևավորման և գործունեության կարգերը, ինչպես նաև հանձնաժողովների կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, հասարակական կազմակերպություններից ընտրվող անդամների թափուր տեղերի համար մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը սահմանելու մասին
(Չզեկուցվող) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Վահրամ Դումանյան
 
10. Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(Չզեկուցվող) Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
 
11. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
12. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
13. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 517-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
15. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին
(Չզեկուցվող) Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
 
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1094-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
18. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող) Արդարադատության նախարար` Կարեն Անդրեասյան
 
19. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին
(Զեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին
(Զեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
21. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
(Զեկուցվող) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Վահրամ Դումանյան
 
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի N 1298-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան

Թեմայի այլ նորություններ