Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթանում է Կառավարության նիստը: Օրակարգում ներառված է 53 հարց, որից 2-ը զեկուցվող, 51-ը չզեկուցվող: Ավարտից հետո ապրիլի 29-30-ը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Վարչապետի պաշտոնակատարը կայցելի Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։