Իշխող խմբակցությունից չօգտվեցին իրենց վերապահված իրավունքից եւ թեկնածու չառաջադրեցին (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    65%
    20 կմ/ժ
  • Լոռի 6°C
    100%
    2 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Իշխող խմբակցությունից չօգտվեցին իրենց վերապահված իրավունքից եւ թեկնածու չառաջադրեցին (տեսանյութ)

Քանի որ անցյալ շաբաթ «Հայաստան» դաշինքը չի ներկայացրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուի ըստ կանոնակարգ Սահմանադրական օրենքի ՝ 138 հոդվածի տվյալ իրավասությունը անցնում է ամենամեծ գործակից ունեցող քաղաքական ուժին, այսինքն «Իմ քայլ»-ը խմբակցությունը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ասած հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը», - ասված է օրենքում։

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ այսօր «Իմ քայլ»-ը խմբակցությունը թելնածու չի առաջադրել, ինչը խոսում է այն մասին, որ իշխող խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը անմիջապես վերցնել։

«Ակնկալում ենք,որ այս մեկ շաբաթվա ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները կփորձեն կոնսենսուսի հասնել իշխող խմբակցության հետ եւ ներկայացնեն մեզ հնարավոր տարվերակներ։ Հակառակ դեպքում մենք կհետեւենք կանոնակարգ օրենքի», - նշեց Քոչարյանը։

Թեմայի այլ նորություններ