Ինչպիսի դիրքորոշում ունեն Երեւանի ավագանու անդամները Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    96%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ինչպիսի դիրքորոշում ունեն Երեւանի ավագանու անդամները Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ

Ինչպիսի դիրքորոշում ունեն Երեւանի ավագանու անդամները Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ

Երեկ պաշտոնապես հաստատվեց, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Ավագանու որոշ անդամներ արդեն հայտարարություններով են հանդես եկել, արտահայտել իրենց կարծիքը քաղաքապետի պաշտոնանկության հետ կապված գործընթացի վերաբերյալ: Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. 

"Հարգելի՛ երևանցիներ, Երևանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհուրդը խստորեն դատապարտում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասի՝ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը։

2021 թվականի հունվարից առ այսօր խորհուրդն ինտենսիվորեն աշխատել է խորհրդի նախագահ Հայկ Մարությանի հետ և առաջարկել է նոր լուծումներ մայրաքաղաքի երիտասարդների խնդիրներին։ Համատեղ աշխատանքի արդյունքում Երևան համայնքն իր պատմության մեջ առաջին անգամ նախատեսել է համայնքի բյուջեից ֆինանսական միջոցներ հատկացնել երիտասարդական ծրագրերի իրականացմանը։ Արդեն իսկ ֆինանսավորվել են երիտասարդական 4 նորարարական ծրագրեր, շուտով կձևավորվի Երիտասարդության հարցերի բաժինը և կզարգանա Երևանի երիտասարդական կենտրոնների ցանցը։

Համոզված ենք, որ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը չի բխում Երևանի բնակիչների և մասնավորապես Երևանի երիտասարդության շահերից։

Լինելով քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդ՝ երբևէ չենք ներգրավվել որևէ քաղաքական գործընթացներում: Այնուամենայնիվ, կարևոր ենք համարում հայտարարել, որ մեր աջակցությունն ենք հայտնում Երևանի քաղաքապետին և կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որի հաջողության արդյունքում կկասեցվեն մեկնարկած համակարգային բարեփոխումներն ու նախաձեռնությունները"։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չի ցանկանում մեկնաբանել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնած գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Կարապետյանն ընդգծեց, որ մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ ավագանու մի խումբ անդամներ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել, սակայն պաշտոնական նախաձեռնություն այս պահին չկա: Հարցին՝ հնարավո՞ր է մինչև նման նախաձեռնության մեկնարկը քաղաքապետ Հայկ Մարությանը  հրաժարական տա, Կարապետյանը պատասխանեց. «Քաղաքապետը հրաժարական տալու պատճառ և մտադրություն չունի»:

«Հայկական ժամանակ»-ը հարցումներ է իրականացրել Երեւանի ավագանու երեք խմբակցությունների շրջանում: Ներկայացնում ենք ավագանու որոշ անդամների տեսակետները:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լեւոն Հովհաննիսյանն ասաց, որ, իր կարծիքով, Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելը ճիշտ որոշում է, եւ ինքը մասնակցելու է: «Սա մեր թիմի մեծամասնության որոշումն է, եւ ես կարծում եմ, որ միգուցե նաեւ հետագայում մեր ընդդիմադիր գործընկերները կիսեն այս դիրքորոշումը»,- հույս հայտնեց խմբակցության քարտուղարը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն էլ նշեց, որ կողմ է իր քաղաքական թիմի ցանկացած որոշման. «Ինչ որոշում, որ կկայացնի իմ թիմը, ես դրան կողմ կլինեմ»: Հարցին՝ իսկ իր անձնական դիրքորոշումը ո՞րն է, Վարդանյանն ասաց. «Չեմ ցանկանում դեռ մեկնաբանել: Կարծում եմ՝ երեկոյան քաղաքական թիմի կողմից կլինի ընդհանուր հայտարարություն»: 

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ զրույցում ասաց, որ ծանոթացել են նախագծի առաջարկին, ներկայացրել խմբակցության անդամներին: Նա նաեւ փոխանցեց՝ խմբակցությունն իր նախնական որոշումը քննարկել է կուսակցության ղեկավարի հետ, եկել վերջնական եզրահանգման՝ իրենք կողմ են քվեարկելու նախագծին:

«Դեռեւս 2019 թվականից ենք մենք մեր ելույթներում բազմիցս անդրադարձել թերացումներին, ասել, որ պիտի քաղաքապետի փոփոխություն լինի: Այն նախագիծը, որը «Իմ քայլը» բերել է օրակարգ, համընկնում է ԲՀԿ-ի տեսակետի հետ»,- նշեց Մանրիկյանը:

Թեմայի վերաբերյալ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան էլ գրառում է կատարել՝ նշել, որ երեկ ուշ երեկոյան ծանուցվել են Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ «Տեղեկացնում եմ, որ ես եւ գործընկերս՝ Թեհմինա Վարդանյանը, դեռեւս չենք միացել նախաձեռնությանը։ Առաջիկա օրերին՝ նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»,- նշել է Խաժակյանը:

Իսկ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն արդեն ունի հստակ դիրքորոշում: Խաչատրյանն ասաց, որ կողմ է գործընթացին: «Քաղաքապետը կամ համայնքապետը նրկայացնում է քաղաքական ուժ, եւ եթե նա խզում է կապերը այդ քաղաքական ուժի հետ, չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պիտի աշխատի ավագանիների հետ: Հայկ Մարությանն այս պահին չունի ավագանու խմբակցություն, որի հետ պիտի աշխատի, ու որը պետք է լինի իր թիկունքը»,- ասաց ավագանու անդամը: Նա նաեւ նկատեց՝ քանի որ Հայկ Մարությանն այլեւս չունի քաղաքական թիմի հետ հարաբերություններ, ապա, իր կարծիքով, չունի նաեւ իրավական հիմքեր լինելու Երեւանի քաղաքապետ: 

Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, որը մի քանի ամիս առաջ լքել էր «Իմ քայլը» խմբակցությունը, սատարում է քաղաքապետ Հայկ Մարությանին: Վերջինս այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն էլ նշեց, որ չի պատրաստվում հանրայնացնել իր դիրքորոշումը:

Թեմայի այլ նորություններ