«Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    78%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

«Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

«Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն անթույլատրելի է համարում առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը՝ գնահատելով այն ռազմական հեղաշրջման փորձ։

Այս մասին նշվում է խմբակցությունից տրամադրված հայտարարության տեքստում: «Այս հակասահմանադրական քայլը միտված է զավթելու ժողովրդի իշխանությունը և ցնցումների ենթարկելու պետությունն այս փխրուն հետպատերազմյան վիճակում, ինչը հղի է նաև արտաքին անվտանգային սպառնալիքներով։ Ցավալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք միտումնավոր դրսևորում են անպատասխանատու վարքագիծ։ ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցությունը միասնական է և վճռական՝ պահպանելու պետության կայունությունն ու ժողովրդի իշխանությունը և սատարում է վարչապետին։ 

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին մեզ հետ միասին գնալ Հանրապետության Հրապարակ՝ խաղաղ, ոչ բռնի կերպով իրացնելու մեր սահմանադրական իրավունքը»,-նշվում է խմբակցության հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ