«Իմ քայլ»-ից դուրս եկած պատգամավորների նոր համատեղ նախագիծը. Կառավարության անդամներից բանավոր պատասխան են ակնկալում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

«Իմ քայլ»-ից դուրս եկած պատգամավորների նոր համատեղ նախագիծը. Կառավարության անդամներից բանավոր պատասխան են ակնկալում

«Իմ քայլ»-ից դուրս եկած պատգամավորների նոր համատեղ նախագիծը. Կառավարության անդամներից բանավոր պատասխան են ակնկալում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ՝ Սոֆիա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը եւ Գոռ Գեւորգյանը շրջանառության մեջ են դրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է՝ Կառավարության անդամների համար սահմանել պարտադիր պահանջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ամբիոնին մոտենալու եւ պատգամավորների հարցերին բանավոր պատասխանելու: Իսկ, եթե բանավոր պատասխանել հնարավոր չէ, ապա նրանք պետք է բանավոր հիմնավորում ներկայացնեն պատգամավորների հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին:

ԱԺ յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Նախագծի հեղինակները նշում են, որ գործնականում Կառավարության անդամները, գտնվելով ԱԺ նիստերի դահլիճում, երբեմն բանավոր չեն պատասխանում պատգամավորների բանավոր հարցերին՝ փոխարենը նիստը վարողի միջոցով առաջարկում են հարցը ներկայացնել գրավոր: Ընդ որում, ըստ նրանց, Կառավարության անդամները շատ հաճախ նույնիսկ չեն ներկայացնում հիմնավորում՝ պատգամավորների ներկայացրած բանավոր հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների վերաբերյալ:

Պատգամավորներն ակնկալում են, որ նախագծի ընդունման արդյունքում կմեծացվի խորհրդարանական վերահսկողության իրականացման արդյունավետությունը:

Նշենք, որ վերոնշյալ պատգամավորները դուրս են եկել «Իմ քայլը» խմբակցությունից եւ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանների ժամանակ շատ հաճախ նրանց հարցերին բանավոր պատասխան չի տրվում:

Թեմայի այլ նորություններ