Հույս ունեմ, որ բելառուսական կողմը կխուսափի ՀՀ-ի վերաբերյալ որևիցե գնահատական տալուց. Արմեն Գրիգորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    33%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    65%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Հույս ունեմ, որ բելառուսական կողմը կխուսափի ՀՀ-ի վերաբերյալ որևիցե գնահատական տալուց. Արմեն Գրիգորյան

Հույս ունեմ, որ բելառուսական կողմը կխուսափի ՀՀ-ի վերաբերյալ որևիցե գնահատական տալուց. Արմեն Գրիգորյան

Հայաստանը համապարփակ արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը Հայաստանի մասին: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Լուկաշենկոյի ասածների մասով արձագանքել են Ազգային ժողովի պատգամավորները, Արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ: Դրա մասին նաև փետրվարի 9-ին Ազգային ժողովում խոսվել է: Կարծում եմ համապարփակ պատասխան եղել է, և հույս ունեմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմը այլևս կխուսափի, կխուսափի որևիցե գնահատական տալուց Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևիցե ձևով չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, մանավանդ` հայ ժողովրդի և բելառուս ժժողովրդի միջև»,- ասաց Գրիգորյանը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցումանդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանըմասնավորապեսնշել է «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմՂազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի էվստահ եմոր Ուկրաինան այնտեղ կլինիեթե սխալներ թույլ չտանք։ Դեիսկ մնացածը՝ ըստ պարագծի... այդ հզորության միավորման ավարտից հետոկամ միավորման ընթացքում... իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ էկարծում եքնրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել ենՆիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։

Թեմայի այլ նորություններ