ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը ՍԴ-ի կողմից ճանաչվեց հակասահմանադրական եւ անվավեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը ՍԴ-ի կողմից ճանաչվեց հակասահմանադրական եւ անվավեր

ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը ՍԴ-ի կողմից ճանաչվեց հակասահմանադրական եւ անվավեր

Քիչ առաջ ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով իր որոշումը, որում մասնավորապես ասվում է, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող և անվավեր։

Այս մասին որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Նշենք՝ Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանվում է՝ «հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։ 79-րդ հոդվածն էլ սահմանում է՝ «հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

Հիշեցնենք՝ 300.1 հոդվածով մեղադրանք է առաջադրված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգի տապալման համար։

2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաև կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի`Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Մի դիմում էլ ներկայացրել էին Քոչարյանի փաստաբանները։

 

Թեմայի այլ նորություններ