ՀՀ վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է փոխգործակցության խորացման հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    90%
    9 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    66%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

ՀՀ վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է փոխգործակցության խորացման հարցեր

ՀՀ վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է փոխգործակցության խորացման հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը գոհունակությամբ նշել է հայ-ռուսական հարաբերություններում արձանագրվող ինտենսիվությունը՝ ի դեմս պաշտոնական հաճախակի այցերի, որոնք ընդգծում են երկկողմ կապերի առանձնահատուկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ոլորտում փոխգործակցությունը և նաև բարձր գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ արձագանքը Վերին Լարսի անցակետում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ: Վիտալի Սավելևը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ջերմ ողջույնները և արդյունավետ գնահատել ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ աշխատանքը:

Նա նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ բարեկամական, եղբայրական գործընկերությունն ու փոխշահավետ ծրագրերը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում համագործակցության շուրջ:

Անդրադարձ է եղել ավիացիոն ու ավտոմոբիլային հաղորդակցությանը, հանրային տրանսպորտի ենթակառուցվածքին, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու միջգերատեսչական ակտիվ աշխատանքն այս ուղղություններով: Նշվել է, որ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կնպաստի երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալի աճին, կակտիվացնի տնտեսական շփումները, զբոսաշրջային կապերը:

Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին:

Թեմայի այլ նորություններ