ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում տեղի ունեցած առանձնազրույցից
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    57%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    11 կմ/ժ
  • Արարատ 16°C
    39%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    57%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 387.905

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում տեղի ունեցած առանձնազրույցից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում տեղի ունեցած առանձնազրույցից

«Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է այն նույնը, ինչ քննարկվում էր առանձնազրույցից առաջ և հետո: Այնպես չէ, որ մի 20 րոպեով Շառլ Միշելը սենյակից դուրս է եկել, և մենք ասել ենք, թե նա գնաց, հիմա խոսենք այն, ինչ պետք է խոսեինք և չէինք խոսում: Տեղի է ունեցել նույն խոսակցության շարունակությունը, մեր օրակարգի, մեր քննարկման հարցերն ենք շարունակել քննարկել: Այդ խոսակցությունն իր դինամիկայի և բովանադակության մեջ ոչ մի փոփոխություն չի ունեցել», -  լրատվամիջոցների ու ՀԿ-ների ներկայացուցիչների օնլայն հարցերին պատասխանելիս ասել է վարչապետը:

Փաշինյանը վստահեցրել է, որ առանձնազրույցի այդ 15 կամ 20 րոպեն կամ հնարավոր է կես ժամը ոչ մի բանով չեն տարբերվել նախորդ խոսակցությունից:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին եռակողմ հանդիպում էին ունեցել Բրյուսելում: Շառլ Միշելն որոշ ժամանակով միայնակ էր թողել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին:

Թեմայի այլ նորություններ