ՀՀ-ն վերջանական որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Միրզոյանի և Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    16 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    37%
    17 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    59%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՀՀ-ն վերջանական որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Միրզոյանի և Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ

ՀՀ-ն վերջանական որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Միրզոյանի և Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտին մասնակցելու են Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

«Այս պահի դրությամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումին մասնակցում են ԱԳ նախարարները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագի տական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից:

Թեմայի այլ նորություններ