ՀՀ-ն կարող է հպարտանալ իր ձեռքբերումներով. շվեդ պատգամավորը ԵԽԽՎ-ում՝ ժողովրդավարական ինստիտուտների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    57%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՀՀ-ն կարող է հպարտանալ իր ձեռքբերումներով. շվեդ պատգամավորը ԵԽԽՎ-ում՝ ժողովրդավարական ինստիտուտների մասին

ՀՀ-ն կարող է հպարտանալ իր ձեռքբերումներով. շվեդ պատգամավորը ԵԽԽՎ-ում՝ ժողովրդավարական ինստիտուտների մասին

ԵԽԽՎ-ում Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգի կարծիքով՝  համավարակի, պատերազմի չափազանց դժվար ժամանակաշրջանից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները ուժեղ են դուրս եկել: Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգն այս մասին ասաց ԵԽԽՎ նիստում՝ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»  խորագրով բանաձևի նախագծի ներկայացմանը:

Բանաձևի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր  Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը:

Աբերգը նախ նշեց՝ երբ Կիմմո Կիլյունենը նշանակվել է մոնիտորինգի հանձնաժողովի կողմից  համազեկուցող 2019-ին, Հայաստանը վերջերս էր իրականացրել թավշյա հեղափոխությունը: «Կառավարության խաղաղ փոփոխություն, որը տեղի է ունեցել սահմանադրական դրույթների խստիվ պահպանմամբ: Դա կարևոր իրադարձություն էր հայկական հաստատությունների պատմության մեջ: Նոր կառավարությունը ձեռնարկել է բազմաթիվ և հավակնոտ բարեփոխումներ, որոնք վերաբերում են քրեական օրենսգրքին և դատաիրավական համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական օրենսգրքին, ընտրական բարեփոխումներին և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանը»,-ասաց պատգամավորը:

Աբերգը նշեց պետության ամենաբարձր մակարդակներում մարդու իրավունքները հարգելու և խթանելու կամքի մասին:

Սեպտեմբերին Աբերգի՝ զեկուցող նշանակվելուց ընդամենը 2 շաբաթ անց սկսվել  է Արցախի պատերազմը: Նա նկատեց՝ Հայաստանի ինստիտուտները համաճարակային ճգնաժամի պայմաններում արդեն իսկ փորձության էին ենթարկվել, ինչպես եվրոպական  երկրներից յուրաքանչյուրը: «Մեր հին եվրոպական երկրներից շատերը դա զգացել են, և համեմատաբար երիտասարդ հայկական ժողովրդավարական ինստիտուտները կարող էին ճնշվել: Բայց ընդհակառակը, նրանք ավելի ուժեղ դուրս եկան այս չափազանց դժվար ժամանակաշրջանից»,-ասաց պատգամավորը:  

Անդրադառնալով 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նա ասաց, որ դա թույլ է տվել լուծել քաղաքական ճգնաժամը: Խոսելով Հայաստանում ՄԻՊ ինստիտուտից՝ նա նշեց, որ այն շատ պոպուլյար է և վայելում է Հայաստանի բնակչության 63 տոկոսի վստահությանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը գերխնդիր է, մենք ողջունում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը: Մենք խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին ամրապնդել այս ինստիտուտը»,-ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ կորոնավիրուսի համաճարակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ստիպել են, սակայն,  իշխանություններին սահմանափակել լրագրողների անկախությունը և խոսքի ազատությունը՝ պայքարելով կեղծ լուրերի և ատելության խոսքի տարածման դեմ։ Ըստ նրա՝ նույնիսկ եթե նպատակն իրավաչափ էր, միջոցները չափազանցված էին:

Բանաձևը բազմաթիվ պահանջներ է ներկայացնում Հայաստանի իշխանություններին: Ըստ պատգամավորի՝ քաղաքական մթնոլորտը մնում է չափազանց բևեռացված, դատական բարեփոխումները պետք է շարունակվեն:

«Հայաստանը կարող է հպարտանալ մինչ այժմ իր ձեռքբերումներով, և մենք կարող ենք հպարտանալ դժվար ժամանակներում տրամադրած օգնության համար»,-եզրափակեց Աբերգը։

Թեմայի այլ նորություններ