ՀՀ ԱԳՆ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել են, որ Հայաստանը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չեզոքություն է պահպանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    34%
    17 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    85%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    34%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    34%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    50%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.22393
  • Դոլար = 388.01

ՀՀ ԱԳՆ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել են, որ Հայաստանը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չեզոքություն է պահպանում

ՀՀ ԱԳՆ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել են, որ Հայաստանը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չեզոքություն է պահպանում

Հ ԱԳՆ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել են, որ Հայաստանը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում չեզոքություն է պահպանում և կողմ է հանդես գալիս հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը: Այդ մասին Դենիս Ավտոնոմովը հայտնեց «Արմենպրես»-ի թղթակցին Ուկրաինայի դեսպանատանը մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև ողջունեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի հարցով Հայաստանի Հանրապետության քվեարկությունը:

Մարտի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել էր բանաձև, որով պահանջում էր Ռուսաստանից դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս բերել իր զորքերը այդ երկրի տարածքից: ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից 141-ը կողմ է քվեարկել բանաձևին, 5-ը դեմ, 35-ը ձեռնպահ։ Հայաստանը ձեռնպահ քվեարկողների թվում է։ Գլխավոր ասամբլեայի բանաձևը չունի պարտադիր իրավական ուժ։

Փետրվարի 28-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշում էր ընդունել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հրատապ քննարկումներ անցկացնելու մասին:  Քվեարկությանը մասնակցած երկրներից 29-ը կողմ էին արտահայտվել, 13-ը՝ ձեռնպահ, 5-ը՝ դեմ: Այդ քվեարկության ժամանակ Հայաստանը ևս ձեռնպահ արտահայտվողների թվում էր:

Թեմայի այլ նորություններ