Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման․ Աղաջանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման․ Աղաջանյան

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման․ Աղաջանյան

Նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունների ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հարաբերությունների կարգավորման նախապայման։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և այդ թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Աղաջանյանը նշեց․

«Խոսքը չի գնում միայն և ամբողջությամբ այս գործընթացը  և դրա արդյունքները վերագրելու սփյուռքի ներուժին և գործունեությանը, այնուամենայնիվ, միանշանակ է, բոլորս կարող ենք արձանագրել, որ սփյուռքի դերակատարումն առնվազն եղել է ավելի էֆեկտիվ, քան Հայաստանինը՝ որպես պետություն»,- ասաց Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել։ Նրա խոսքով՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել են սփյուռքն ու սփյուռքի կազմակերպությունները։

Թեմայի այլ նորություններ