Հատուկ ներկայացուցիչները կքննարկեն հետագա քայլերը. Չավուշօղլուն՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    43%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    18 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    66%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    44%
    19 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    53%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    53%
    26 կմ/ժ
  • Արցախ 22°C
    63%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հատուկ ներկայացուցիչները կքննարկեն հետագա քայլերը. Չավուշօղլուն՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Հատուկ ներկայացուցիչները կքննարկեն հետագա քայլերը. Չավուշօղլուն՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը թեմայի վերաբերյալ խոսել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարար Սիլվի Բաիպո-Թեմոյի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում: «Հայաստանի հետ մեր սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը վստահություն բարձրացնող քայլերով շարունակվում է: Մեր հատուկ ներկայացուցիչների դեմ դիմաց հանդիպումը անցկացվեց Մոսկվայում: Նրանք հանդիպել են ուղիղ՝ առանց որևէ միջնորդի: Ճիշտ է՝ հյուրընկալող կողմը՝ Ռուսաստանը, ճաշկերույթի ժամանակ երկուսին էլ հյուրընկալել է, ինչի համար նրանց շնորհակալություն ենք հայտնում: Առաջին ճանաչողական հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները միասին կքննարկեն հետագա քայլերը»,- ասել է Չավուշօղլուն՝ հիշեցնելով, որ փետրվարից թուրքական և հայկական մեկական ընկերություն սկսելու են չվերթներ իրականացնել Ստամբուլից Երևան և հակառակ ուղղությամբ:

Նա հայտարարել է, որ այս պահին ընդհանուր 50 երկրի, որից 45-ը ԱԳ նախարարի և 5 փոխնախարարի մակարդակով հաստատել են մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նրա խոսքով՝  30-ից ավելի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ էլ (ՆԱՏՕ, ԵՄ) կմասնակցեն: «Շատ լուրջ ներկայացվածություն կա, առաջին ֆորումը շատ հաջող էր անցել, քանի որ բոլոր տեսան, որ ազատ միջավայր և հարթակ է: Մենք էլ հենց դա ենք ցանկանում՝ դիվանագիտությունը, երկխոսությունը բերել առաջին պլան, որ առկա խնդիրները քննարկվեն, ապագայի տեսլականներ առաջ բերվեն: Այս տարվա ֆորումին ինչպես առաջնորդների, այնպես էլ այլ մակարդակներով անցկացվող աշխատաժողովները, կլոր սեղանները այդ նպատակին են միտված: Ցանկանում ենք, որ բոլորի ձայնն այստեղ լսվի: Հայաստանի ԱԳ նախարարին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք:  Օրերս Փաշինյանը ասաց, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրբեջանն էլ է գալիս: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանն էլ՝ իրենը»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Թեմայի այլ նորություններ