Այս փուլը պետք է կարողանանք հաղթահարել. Գուրգեն Արսենյանը՝ սահմանային իրավիճակի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Այս փուլը պետք է կարողանանք հաղթահարել. Գուրգեն Արսենյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Այս փուլը պետք է կարողանանք հաղթահարել. Գուրգեն Արսենյանը՝ սահմանային իրավիճակի մասին

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձավ սահմանային իրավիճակին, թե ինչու են ադրբեջանական զինված ուժերը մինչև այժմ գտնվում Հայաստանի տարածքում: Արսենյանն այս մասին խոսեց լրագրողների հետ զրույցում:

Նա նախ շեշտեց՝ բոլորին էլ հուզում է, երբ տեսնում են ադրբեջանական կողմից գործողություններ, որոնց վերաբերյալ հնարավոր չէ ողջամիտ բացատրություններ տալ: Արսենյանը նշեց՝ դեմարկացիա դեռ չի արվել, դա առաջնային ու լրջագույն աշխատանք է:

«Խոսակցությունն այն մասին է, որ մինչև մենք չճշգրտենք սահմանները, չկրակենք իրար վրա: Մեր խնդիրն այս պահին իրար վրա չկրակելն է: Եթե իրենք կրակեցին, մենք էլ իրենց վրա կրակենք, մեր խնդիրը նախահարձակ չլինելն է: ՀՀ-ն պետք է կարողանա անցնել այս փուլը: Բոլորս էլ ծանր ենք տարել այն, ինչ տեղի է ունեցել, բոլորս էլ տեսել ենք, որ կորուստներ ենք ունեցել, ամեն մեկը մի կորուստ ունեցել է, բայց մենք պետք է կարողանանք այս փուլն անցնել: Եթե մենք չկարողացանք այս փուլը հաղթահարել պետական մտածողությամբ, կազմակերպված պետության մտածողությամբ, մենք երբեք դուրս չենք գա այս քննարկումներից»,- ասաց Արսենյանը:

Ըստ պատգամավորի՝ պետք է կարողանալ «հանձնել այդ քննությունը», ոչ թե թույլ տալ, որ ծանր հարվածը բոլոր համակարգերում վհատության բերի: Նա շեշտեց՝ Հայաստանի սոցիալական օղակները պետք է վերականգնեն իրենց արդյունավետությունը:

Միևնույն ժամանակ Արսենյանը վստահեցրեց, որ բոլոր ուղղություններով պետությունն աշխատում է:

«Որպես իշխանություն՝ մենք լուծելու ենք այն թնջուկները, որոնք կան»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ