Հանրապետության հրապարակում կայացավ Էդգար Ղազարյանի նախաձեռնած հանրահավաքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    90%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Հանրապետության հրապարակում կայացավ Էդգար Ղազարյանի նախաձեռնած հանրահավաքը

Հանրապետության հրապարակում կայացավ Էդգար Ղազարյանի նախաձեռնած հանրահավաքը

Վայոց ձորի նախկին մարզպետ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ ժամը 17:00-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք: Էդգար Ղազարյանը դեռևս օգոստոսի 10-ին հայտարարել էր «Անկախության շարժում» նախաձեռնության ստեղծման մասին և օգոստոսի 23-ին քաղաքացիներին հրավիրել հանրահավաքի:

Հանրահավաքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Էդգար Ղազարյանը հայտնեց, որ մտադիր է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին Կառավարության ղեկավարի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով։

Էդգար Ղազարյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց այն բոլոր ճանապարհները, որով, ըստ իրեն, հնարավոր է հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

Հանրահավաքի կազմակերպիչը հավաքված մի խումբ քաղաքացիներին ասաց, որ իրենից պետք չէ ակնկալել ուժի գործողություն, ինքը չի պատրաստվում շենքեր գրոհել:

Հանրահավաքի ընթացքում Էդգար Ղազարյանը փորձեց հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել էին, որ աշխատանքային ժամն ավարտվել է և չկա որևէ պատասխանատու անձ, որը կարող է ընդունելություն կազմակերպել կամ պատասխանել հարցերին։ Ելույթի վերջում Ղազարյանն հայտնեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա Ազգային ժողովում, երբ տեղի ունենա նոր վարչապետի ընտրությունը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19։17-ի դրությամբ Հանրապետության հրապարակի՝ հանրահավաքի իրականացման հատվածում գտնվել է շուրջ 2450 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Թեմայի այլ նորություններ