Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի նախագծի իրականացումն ազգային միասնականության մթնոլորտ է ստեղծելու. նախագահ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    1 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    63%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    86%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի նախագծի իրականացումն ազգային միասնականության մթնոլորտ է ստեղծելու. նախագահ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրը

Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի նախագծի իրականացումն ազգային միասնականության մթնոլորտ է ստեղծելու. նախագահ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրը

Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրն է այսօր քննարկվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ նախագահի նստավայրում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

Օրերս նախագահ Սարգսյանը ներկայացրել էր Ծիծեռնակաբերդի այգու տարածքում «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը: Նա առաջարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում ստեղծել «Հայ պարկ»՝ համազգային այգի, որը կսկսվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտից և կձգվի մոտավորապես 103 հեկտար:

«Այգու ստեղծման գաղափարի հիմքում միասնականությունն է: Այն լինելու է համազգային այգի, հիշողության այգի: Այն պետք է դառնա Ծիծեռնակաբերդի հուշարձանի գաղափարի շարունակությունը՝ միևնույն ժամանակ լուծելով թե՛ տարածքի բարեկարգման, թե՛ մայրաքաղաքի համար մեծ կանաչ գոտու ապահովման հարցը,-ներկայացնելով ծրագիրը՝ասել է նախագահը:-Այգու նախագծի իրականացումը, դրա շուրջ հանրային քննարկումները, մարդկանց, կազմակերպությունների ներգրավումը նաև ազգային միասնականության մթնոլորտ է ստեղծելու, ինչն այս պահին շատ կարևոր է բոլորիս համար»:

Անդրադարձ է եղել նաև այգու նախագծի իրականացման մոտեցումներին: Նախագահը նշել է, որ հանրային այգիների ձևավորման և լանդշաֆտային ճարտարապետության մեջ մասնագիտաց­ած աշխարհահռչակ Randle Siddeley Associates ընկերությունը տարիներ առաջ իր պատվերով համապատասխան ուսում­նասիրություն է կատարել և մասնագիտական առաջարկ ներկայացրել:

Այգու գաղափարի գործնական իրականացման փուլում անհրաժեշտ կլինի ներգրավել տարբեր մասնագետների, ստեղծել մասնագիտական խումբ, որը կմշակի ճարտարապետական համալիրին համահունչ լուծումներ: «Մոտեցումն այն է, որ բոլոր լուծումներն ու նախագծերը դրվեն հանրային քննարկման: Կարևոր է, որ չվնասվի տարածքի ոչ մի ծառ և ոչ մի թուփ: Այգին պետք է ստեղծվի՝ պահպանելով եղածը և տնկելով նորերը»,-նշել է նախագահը:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին այգու ստեղծման գաղափարը հնչեցնելուց հետո Հանրապետության նախագահի գրասենյակը բազմաթիվ արձագանքներ է ստացել Հայաստանի և Սփյուռքի տարբեր կազմակերպություններից, անհատներից, մասնագետներից, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցել նախաձեռնությանը: Գաղափարը ողջունել և դրա իրականացմանն իրենց սատարումն են հայտնել նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:

Թեմայի այլ նորություններ