Ղազախստանի ցուցարարները գրավել են Ալմաթիի միջազգային օդանավակայանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    81%
    1 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    92%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    78%
    10 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ղազախստանի ցուցարարները գրավել են Ալմաթիի միջազգային օդանավակայանը

Ղազախստանի ցուցարարները գրավել են Ալմաթիի միջազգային օդանավակայանը

Ալմաթիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հաստատել է գրավման մասին լուրը:

«Նրանք հասան օդանավակայան: Նախնական տվյալներով՝ այժմ օդանավակայանում մոտ 45 զավթիչ կա։ Երբ նրանք ներս մտան, մեր աշխատակիցները հեռացան օդանավակայանից։ Գրավման պահին տերմինալում ուղևորներ չեն եղել։ Նրանց նախապես արագ տարհանեցինք: Հենց այդ պահին ինքնաթիռը ժամանեց։ Զինվորականները չեն մասնակցել ուղևորների տարհանմանը, քանի որ մեզ համար անսպասելի լքել են օդանավակայանը»,- հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Մեկ այլ տեղեկության համաձայն, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում և հանրապետական ​​նշանակության Ալմաթիում դադարեցվել է համացանցի ու հեռախոսակապի աշխատանքը։

Ցուցարարների հարձակման է ենթարկվել Ալմաթիում «Միր» և պետական «Ղազախստան» հեռուստաալիքների գրասենյակները, Sputnik Ղազախստանի շենքը,  ավերվել են հեռուստաալիքների խմբագրության տարածքները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Sputnik Ղազախստան կայքը, ինչպես նաև ղազախական մի շարք լրատվամիջոցների՝ zakon.kz, tengrinews.kz և vlast.kz կայքերը ժամանակավորապես անհասանելի են արտերկրից։ Բացի լրատվամիջոցներից, ժամանակավորապես անհնար է մուտք գործել նաև որոշ պետական ​​կառույցների կայքեր։

Թեմայի այլ նորություններ