Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Մոսկվան ակնկալում է ԵԱՀԿ ավելի գործուն աջակցությունը. Լավրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 25°C
    27%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    22%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    52%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    19 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    88%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Մոսկվան ակնկալում է ԵԱՀԿ ավելի գործուն աջակցությունը. Լավրով

Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Մոսկվան ակնկալում է ԵԱՀԿ ավելի գործուն աջակցությունը. Լավրով

Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի գործուն աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ հակամարտությունների կարգավորման գործում կազմակերպության ներուժը շարունակում է պահանջված մնալ:

«ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի մեծ աջակցություն ստանան մասնակից երկրների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը:  Դա ակնկալում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որին ամեն ձևով կշարունակենք նպաստել: Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների համագործակցությունը»: - ընդգծել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Թեմայի այլ նորություններ