Գերլարված ներքաղաքական իրավիճակ Ղազախստանում. հրդեհվել է նախագահի նստավայրը. այրվում են քաղաքապետարանի շենքի բոլոր հարկերը, ցուցարարները սկսել են գրոհել զենքի խանութները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    78%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Գերլարված ներքաղաքական իրավիճակ Ղազախստանում. հրդեհվել է նախագահի նստավայրը. այրվում են քաղաքապետարանի շենքի բոլոր հարկերը, ցուցարարները սկսել են գրոհել զենքի խանութները

Գերլարված ներքաղաքական իրավիճակ Ղազախստանում. հրդեհվել է նախագահի նստավայրը. այրվում են քաղաքապետարանի շենքի բոլոր հարկերը, ցուցարարները սկսել են գրոհել զենքի խանութները

Ալմաթիի քաղաքային ակիմատի (վարչակազմի) շենքում հրդեհ է բռնկվել, երբ ցուցարարները ներխուժել են տարածք, ամբողջ շենքը ծխի մեջ է` հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարներին հաջողվել է ներխուժել Ալմաթիի ակիմատի շենք, լսվել են կրակոցներ։

Երևանի ժամանակով 15:00-ի դրությամբ Ալմաթիի քաղաքապետարանի շենքի գրոհը շարունակվել է, շենքի մուտքի մոտ հազարից ավելի մարդ է հավաքվել, լսվել են «Ալգա, Ղազախստան» (Առաջ, Ղազախստան) բացականչություններ։ Դեպքի վայրից տեղեկացրել են, որ Ալմաթիում ցուցարարները դռներից ներխուժել են ակիմատի շենք, կոտրել են պատուհանները, դատելով ձայներից՝ նաև սարքավորումները։ Ցուցարարների գրոհը զսպող ոստիկանները փորձել են փախչել, ցուցարարները նրանց ծեծել են։

Ղազախստանում բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների ֆոնին անջատվել է ինտերնետը, հայտնում է GlobalCheck թելեգրամյան ալիքը: Նշվում է, որ «Ղազախտելեկոմ» օպերատորն անջատել է ինտերնետն ամբողջ երկրում, գրում է korrespondent.net-ը։ Նշվում է, որ ղազախական դոմեններով կայքերը, այդ թվում՝ պետական, չեն բացվում արտասահմանում։ Հաղորդվում է նաև, որ հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը։ Նրանցից մի քանիսի գրասենյակները («Միր 24») գրավվել և ավերվել են ցուցարարների կողմից։ Այսօր ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է zakon.kz լրատվական պորտալը՝ ականատեսներին հղումով։ 

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։

Իսկ մինչ այդ Ալմաթիի կենտրոնում կրկին ցուցարարներ են հավաքվում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին հատուկ ջոկատի վահան է, որը, ամենայն հավանականությամբ, ցուցարարները գրավել են երեկվա բախումների ժամանակ։ Երթի մասնակիցներից ոմանք օգտագործում են հատուկ մեքենաներ, որոնք կարող են պատկանել նաև ուժայիններին։ 

Ալմաթիում ցուցարարները սկսել են գրոհել զենքի խանութները։ Այս մասին հունվարի 5-ին խանութների սեփականատերերն ու աշխատակիցները հայտնել են սոցիալական ցանցերում։ Ինչպես գրում է iz.ru-ն, հունվարի 5-ին քաղաքի զենքի խանութներից մեկը փակվել է: Նշվել է, որ անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացել են շենքից՝ նկատելով ցուցարարների բազմությունը։ «Այս պահին հարձակում է տեղի ունենում»,- Instagram-ում հայտնել են խանութի աշխատակիցները։

Ըստ վերջին տվյալների՝ Ալմաթիում Ղազախստանի նախագահի նստավայրը հրդեհվել է, լսվում են բարձր կրակոցներ: Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Հաղորդվում է նաև, որ Ալմաթիում այրվում են ցուցարարների կողմից հարձակման ենթարկված քաղաքապետարանի շենքի բոլոր հարկերը:

Թեմայի այլ նորություններ