Եթե նրանց բոլորին էլ ձերբակալեն, հիմնական օրակարգերից ՀՀ ժողովուրդը չի շեղվի. Սիմոնյանը՝ ընդդիմադիրների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    2 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    88%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    0 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    90%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    76%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Եթե նրանց բոլորին էլ ձերբակալեն, հիմնական օրակարգերից ՀՀ ժողովուրդը չի շեղվի. Սիմոնյանը՝ ընդդիմադիրների մասին

Եթե նրանց բոլորին էլ ձերբակալեն, հիմնական օրակարգերից ՀՀ ժողովուրդը չի շեղվի. Սիմոնյանը՝ ընդդիմադիրների մասին

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանի նկատմամբ գործընթացներ սկսելով՝ իշխանությունը ցանկանում է շեղել հասարակությանը տարատեսակ խնդիրներից:

«Ցավում եմ, որ այս նիստը փակ էր, որովհետև այն, ինչի մասին մենք նոր խոսում էինք, և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո շատ հաճախ հնչած թեմաները շատ հետաքրքիր պատասխաններ գտան այստեղ: Ցավով եմ մոտենում ընդդիմության այդ արձագանքին, որովհետև չեմ կարծում՝ ընդդիմության որևիցե գործողություն իրենց վերջին ակցիաներից հետո կարող է ՀՀ ժողովրդին որևիցե բանից շեղել»,- ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նաև, անդրադառնալով ընդդիմության գործելաոճին, նշեց, որ նրանք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում:

«Նրանց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների և թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ և օրակարգեր ձևավորելու վրա: Եթե նրանց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական օրակարգերից ու խնդիրներից ՀՀ ժողովուրդը չի շեղվի: Թող իրենց չգերագնահատեն»,- ասաց Սիմոնյանը:

Թեմայի այլ նորություններ