Ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի. Վարչապետ Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    78%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    88%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի. Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի. Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է արգելել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հրաժարական տալ։ Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից կրկին հետաքրքրվեց, թե ե՞րբ է նա հրաժարական տալու։

«Այսօր իմ ելույթի ժամանակ ես միացրեցի ձայնագրություն, որտեղ դուք ասում էիք` եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա հրաժարական կտաք: Հարցրեցի, թե երբ եք հրաժարական տալու, բայց դուք ասացիք, թե այդ խոստումը տալով ՝պարզապես կատակ եք արել, նշեցիք նաև, որ ձայնագրությունն ամբողջական չէ ու եթե ամբողջական ձայնագրությունը լիներ, ապա պարզ կդառնար, որ դուք կատակել եք»,-ասաց պատգամավորը:

Պատգամավորը միացրեց ամբողջական ձայնագրությունն ու ընդգծեց, որ ձայնագրությունից պարզ է դառնում`Քերոբյանը հաստատ կատակ չի անում:

Վահան Քերոբյանի փոխարեն`հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ու ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»,-հայտարարեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ