Ես դուրս եմ եկել «ՔՊ» կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից․ Մարությանի ելույթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    63%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    50%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    60%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    57%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ես դուրս եմ եկել «ՔՊ» կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից․ Մարությանի ելույթը

Ես դուրս եմ եկել «ՔՊ» կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անստահության հայտնելու հարցի քննարկումից հետո իր ելույթում հայտարարել է Հայկ Մարությանը։

«Քանի որ անվստահություն հայտնելու հարցի հիմնավորման մեջ նշվում է, որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա չեմ կարող զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը, ուզում եմ հայտարարել, որ դուրս եմ եկել «ՔՊ» կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, շարունակում եմ մնալ «Իմ քայլը» խմբակցության անդամ, և նախաձեռնող խմբի այս պնդումը ուղղակի կեղծիք է»,- ասել է Մարությանը։

Նա հիշեցրել է նաև, որ ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին ընտրությունների անցկացման պահին ՔՊ կուսակցության անդամ։

Ըստ Մարությանի՝ 30-նն անկուսակցական են, կամ այլ կուսակցությունների անդամներ էին։

«Սա շատ հատկանշական տվյալ է, որն արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական ներկապնակը»,- հավելել է Մարությանը։

Քաղաքապետը ելույթի վերջում շնորհակալություն է հայտնել երևանցիներին վստահության համար։

Սա առաջին անգամ է, որ Երևանի ավագանին անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետին։ Քվեարկությունը կիրականացվի փակ գաղտնի սկզբունքով։

Թեմայի այլ նորություններ