ԵՄ-ն ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին կոչ է արել «պահպանել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    17 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    17 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    71%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԵՄ-ն ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին կոչ է արել «պահպանել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»

ԵՄ-ն ՀԱՊԿ խաղաղապահ ուժերին կոչ է արել «պահպանել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»

Եվրամիությունը (ԵՄ) ի գիտություն է ընդունել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն խնդրելու որոշումը և խաղաղապահ ուժերին կոչ է արել «պահպանել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»։ Այս մասին հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին։

«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Տոկաեւի որոշումը՝ օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին։ Անկասկած, մենք ՀԱՊԿ ուժերից ակնկալում ենք պահպանել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը», – ասել է Մասրալին։

Նա նաև կրկնել է Ղազախստանի վերաբերյալ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ավելի վաղ արված հայտարարությունը ՝ ընդգծելով, որ ԵՄ-ն «դատապարտում է բռնության և վանդալիզմի գործողությունները», Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում և պատրաստ է աջակցել Ղազախստանում երկխոսության գործընթացին»:

Թեմայի այլ նորություններ