Ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը. Միրզոյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    63%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    75%
    2 կմ/ժ
  • Արցախ 18°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը. Միրզոյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

Ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը. Միրզոյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը: 

«Ուզում եմ վերահաստատել՝ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր  երկրներում, այդ թվում՝ մեր երկրում: Մեր խորին համոզմամբ՝ այս ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, վստահ կարող եք լինել՝ ՀՀ ներքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»,- ասաց Միրզոյանը: 

Միրզոյանը նաև հաստատեց, որ մեր երկրում Բելառուսի դեսպանը եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:

«Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնեն միմյանց շահերը, սուվերենությունը, նաև այն իրավապայմանագրային դաշտը, որոնց հիման վրա կա մեր երկրների միջև համագործակցությունը»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու համապատասխան պաշտոնական հայտերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին տարբեր միջազգային հարթակներում:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ  առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնասիական այլ պետություններ։ 

«Հայաստանը փախչելու տեղ չունի: Ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»,- ասել էր Բելառուսի նախագահը:

Թեմայի այլ նորություններ