«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիաները կշարունակի մայիսի 31-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    37%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    37%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.23067
  • Դոլար = 387.905

«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիաները կշարունակի մայիսի 31-ին

«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիաները կշարունակի մայիսի 31-ին

Ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ ձևավորված «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիաները կշարունակի մայիսի 31-ին: Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրված աշխատանքային զրույցից հետո ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մայիսի 31-ի անելիքները:

«Մայիսի 31-ին՝ ժամը 11:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, այցելելու ենք տարբեր պետական հաստատություններ՝ ճշգրտելու իրենց դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ, ինչը շատ կարևոր է: Արդեն երեկոյան՝ 19:00-ին, կունենանք հանրահավաք»,-ասաց Իշխան Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ իրենց պայքարը շարունակելու են:

Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումն արդեն մեկ ամիս է Երևանում, հանրապետության տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ, հանրահավաքներ ու երթեր է անցկացնում՝ Արցախի հարցում իշխանության վարած քաղաքականության դեմ:

Թեմայի այլ նորություններ