Ցանկանում ենք հավասարակշռված դարձնել այսպես կոչված «սուպերվարչապետական համակարգը». Անդրեասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    90%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    1 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    13 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    65%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Ցանկանում ենք հավասարակշռված դարձնել այսպես կոչված «սուպերվարչապետական համակարգը». Անդրեասյան

Ցանկանում ենք հավասարակշռված դարձնել այսպես կոչված «սուպերվարչապետական համակարգը». Անդրեասյան

ՀՀ արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ցանկանում է իշխանության թևերի բալանսավորում՝ բարեփոխումների շրջանակում հավասարակշռված դարձնելով, այսպես կոչված, «սուպերվարչապետական համակարգը»: Անդրեասյանն այս մասին ասաց խորհրդի առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Մեր գործող Սահմանադրությունը որևէ էական լծակներ ու կարողություններ չի տվել Հանրապետության նախագահին: Մենք տեսնում ենք, որ հաճախ մեզ մեղադրում են, որ վարչապետական շատ մեծ ազդեցություն կա, ներկայիս սահմանադրությունը լծակները տվել է վարչապետին: Ճիշտ է, դա մեզանից է տանելու լիազորություններ, բայց մենք պատրաստ ենք քննարկել և բալանսավորել իշխանության թևերի միջև տարանջատումը: Եվ այն, ինչ տեղի ունեցավ 2015-ին՝ իրական խորհրդարանական պետություն ստեղծելու հետ կապված, ցավոք սրտի, բալանսը խախտված ստացվեց: Եվ դա է, որ կարծում եմ, պետք է առաջին հերթին քննարկվի ու շտկվի»,-ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ միևնույն ժամանակ չպետք է կառավարությունից և վարչապետից լիազորությունները վերցնել ու տալ նախագահին կամ խորհրդարանին:  

Անդրեասյանը հատուկ շեշտեց՝ կառավարությունը, վարչապետը, անձամբ ինքը չեն ցանկանում ուղղորդել, թելադրել Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, հանձնաժողովին, թե որն է բալանսավորման ճիշտ ձևը: Անդրեասյանը նշեց՝ աշխատում է զուսպ խոսել այդ փոփոխությունների մասին, որ չուղղորդի հանձնաժողովին, որը ձևավորվելու և աշխատելու է:

Անդրադառնալով հարցին՝ այսինքն` պատրաստակամ են, որ այսպես կոչված, «սուպերվարչապետական» համակարգ չլինի՝ նա ասաց. «Գլոբալ իմաստով այո, մենք, այսպես կոչված «սուպերվարչապետական համակարգը» ուզում ենք դարձնել հավասարակշռված համակարգ»:

Նա նկատեց՝ կա քննարկում՝ վերադառնալ նախագահական, կիսանախագահական համակարգին: Ինքն անձամբ դեմ է կառավարման համակարգի փոփոխությանը, բայց վստահ հստակ չի կարող ասել, թե որն է լինելու կառավարության մոտեցումը, քանի որ ոչ կառավարությունում, ոչ էլ կուսակցությունում վերջնական նման որոշում չկա: «Եվ դա նորմալ է, որ չկա, որովհետև մենք չենք եկել թելադրելու այստեղ հավաքված մարդկանց, պատվեր չենք իջեցնում, թե ինչպես անեն: Մենք եկել ենք իրենց լսելու, հետո մասնագիտական հանձնաժողովին լսելու»,-ասաց նա՝ չբացառելով, որ գուցե և իր կարծիքն էլ փոխի:  

Անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ նա նշեց, որ եթե նախագահի հրաժարականի պատճառը որոշ լիազորություններ չունենալն էր, ապա շտապել է: «Ինչու եմ ասում շտապեց, քանի որ հենց այս խորհուրդը և գործընթացը պետք է լուծեր այդ խնդիրները»,-ասաց Անդրեասյանը:

Թեմայի այլ նորություններ