Բայդենը և Պուտինը ցավակցություն են հայտնել Գորբաչովի մահվան կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 6°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    75%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Բայդենը և Պուտինը ցավակցություն են հայտնել Գորբաչովի մահվան կապակցությամբ

Բայդենը և Պուտինը ցավակցություն են հայտնել Գորբաչովի մահվան կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցությունն է հայտնել ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ:

Բայդենն ասել է, որ որպես սենատոր ինքը տեսել է, թե ինչպես էր Գորբաչովն վերջ դնում Սառը պատերազմին։ Գորբաչովը նպաստում էր ժողովրդավարական բարեփոխումներին, կարծում էր, որ պերեստրոյկան և գլասնոստը պարզապես կարգախոսներ չեն, ասել է Բայդենը։

«Երբ 2009 թվականին Գորբաչովը այցելեց Սպիտակ տուն, ես և նա երկար խոսեցինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային զինանոցը կրճատելու ուղղությամբ մեր երկրների շարունակական աշխատանքի մասին: Հեշտ է հասկանալ, թե ինչու են այդքան շատ մարդիկ ողջ աշխարհում նրան այդքան գնահատում»,- ասել է Բայդենը։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և ընկերներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր շահել են ավելի լավ աշխարհի հանդեպ նրա հավատքից», — ասել է Բայդենը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում Է նախկին խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ: Օգոստոսի 31-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում Է Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ, առավոտյան նա ցավակցական հեռագիր կհղի հարազատներին եւ մերձավորներին»,- ասել Է Պեսկովը:

Թեմայի այլ նորություններ