Բախում ցուցարարների ու ոստիկանների միջև. ԹԱՐՄԱՑՎՈՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23607
  • Դոլար = 389.501

Բախում ցուցարարների ու ոստիկանների միջև. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Բախում ցուցարարների ու ոստիկանների միջև. ԹԱՐՄԱՑՎՈՂ

«Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում ցուցարարները շշերով և քարերով հարվածել են ոստիկաններին: Կան բերման ենթարկվածներ: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ժամը 21:10-ի դրությամբ շտապօգնության մեքենայով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:

«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում»,- գրել է Դանիելյանը։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ժամը 21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 10 տուժած: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տուժածներից յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը` քաղաքացիական անձինք:

«Ֆեյսբուքի» իր էջում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել  է.

«Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում»,- գրել է Դանիելյանը:

«Ոստիկանությունը, նախքան «Սվիրել» ԱՍԶ-40 լուսաձայնային նռնակներ կրակելը պետք է աներ հնարավոր ամեն ինչ` հավաքը խաղաղ հուն վերադարձնելու կամ բախումը կանխելու համար (օրինակ` բախումից խուսափելու համար Ոստիկանությունը կարող էր փշալարով տարանջատեր իրեն ակնհայտ ագրեսիվ տրամադրված ցուցարարներից)։ Առնվազն 20 ոստիկան գանգուղեղային էական վնասվածք է ստացել քաղաքացիների նետած մեծ քարերից։ Այդ ոստիկանների գլուխները արյունլվա են եղել, տարածքում առկա ռեսուրսները չէին բավարարում ոստիկաններին պատշաճ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Գլխի շրջանում նվազ վտանգավոր վնասվածքներ ստացած բազմաթիվ այլ ոստիկաններ կան, որ առ այս պահը դեռ բուժօգնություն չեն ստացել»,- գրել է Դանիել Իոաննիսյանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է ոստիկանությունը հատուկ միջոց կիրառել: Ըստ նրա՝ ցուցարարները քարերով հարվածել են ոստիկաններին:

«Նկատե՞լ եք գոնե դա, լրագրողներից մի լավ աղջիկ կա, ասում է՝ տեսանք՝ քարով խփին, ինձ էլ կպավ»,- ասել է նա:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Ժամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացու: Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- տեղեկացնում են ԱՆ-ից:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ժամը 23:00-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 29 է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

««Հերացի» հիվանդանոցում տուժածներից 22-ը ոստիկաններ են, 7-ը` քաղաքացիական անձինք: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնությունը` ողջ ծավալով, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գտնվում է բուժհաստատությունում ու վերահսկում է ողջ գործընթացը:

Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է՝ քաղաքացիական անձ է, 1 ոստիկանի ոտքը կոտրվել է: Մյուս 27 տուժածները դեռ գտնվում են հետազոտման փուլում»,- գրել է Դանիելյանը:

Թեմայի այլ նորություններ