ԱԺ-ում մեկնարկեց քառօրյա նիստը․ կքննարկվի 2 պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    10 կմ/ժ
  • Արարատ 18°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    64%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.23067
  • Դոլար = 387.905

ԱԺ-ում մեկնարկեց քառօրյա նիստը․ կքննարկվի 2 պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

Ազգային ժողովում փետրվարի 7-ին մեկնարկեց հերթական քառօրյա նիստը։ Խորհրդարանը քննարկելու է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։

ԱԺ-ն քառօրյա նիստի ընթացքում կքննարկի ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կհանվի ապրանքային նշանի գրանցման հայտի համար նախատեսվող հավելյալ տուրքը, ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող ՀՀ անօրինական ներկրված և կեղծ դեղերը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով Կառավարությունն առաջարկում է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից հանել 2020 թվականի հունիսից գործունեություն ծավալող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության գործառույթով:

Փետրվարի 7-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Թեմայի այլ նորություններ